ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս
11.07.2026 | 15:34


Լեգիտություն ձեռք բերելու համար

Առաջ իշխանությունն Աստծուց էր, դրա հսմար բռնակալները հանդես էին գալիս Աստծո անունից, հիմա իշխանությունը ժողովրդից է (գոնե` դե յուրե), դրա համար նրանց սիրած արտահայտությունն է. «Ես կատարում եմ ժողովրդի կամքը».

- ժողովուրդը ուզում է շրջափակել և ծեծել դատավորներին,

- ժողովուրդն ուզում է փոխել ՍԴ կազմը,

- ժողովուրդը հոգնել էր Արցախից, դրա հսմար որոշեց պարտվել և դառնալ ինքնիշխան,

- ժողովուրդն ուզում է ունեզրկել «քրեաօլիգարխիային», նրանց ունեցվածքը բաժանել ՔՊ-ականների միջև և այլն։

Անձնական պատասխանատվությունից խուսափում

Երբ բռնակալը կործանարար որոշումներ է կայացնում, «ժողովրդի անունից» խոսելու հռետորաբանությունն օգնում է մեղքը բարդել ուրիշների վրա:

Բաժանում «մենք»-ի և «նրանք»-ի

Յուրացնելով ողջ բնակչության անունից խոսելու իրավունքը՝ բռնակալն ավտոմատ կերպով այդ դաշտից դուրս է մղում ցանկացած ընդդիմության:

Բանաձևը պարզ է. «Ես ժողովուրդն եմ։ Եթե դուք իմ դեմ եք, նշանակում է՝ դուք ձեր իսկ ժողովրդի դեմ եք (դավաճաններ եք, հինգերորդ շարասյուն, հայրենիքի թշնամիներ)»։

Հոգեբանական միաձուլում

Բռնապետները հաճախ օգտագործում են «առաջնորդը՝ որպես ազգի մարմնավորում» հայեցակարգը։ Նրանք փորձում են ջնջել սահմանն իրենց, պետության և հասարակության միջև։

Միահամուռ համաձայնության պատրանքի ստեղծում

Վերահսկվող լրատվամիջոցների և ֆեյքերի ագարակների միջոցով ստեղծվում է ամեն ինչի հետ համաձայն, միատարր հասարակության պատկեր։

Երկրի ներսում գտնվող այն մարդուն, ով համաձայն չէ ռեժիմի հետ, սկսում է թվալ, թե ինքը բացարձակ փոքրամասնություն է։ Քանի որ «բոլորը կողմ են», ուրեմն ձայն հանելը վտանգավոր է և անիմաստ։ Դա կաթվածահար է անում դիմադրելու կամքը:

Կարճ ասած. Ժողովրդի անունից խոսելը «ժողովրդի վարչապետի» հանդեպ սիրո նշան չէ, այլ քաղաքական գոյատևման հիմնական գործիք։ Դա թույլ է տալիս բռնակալի հարկադրանքը վերածել «հնազանդության», իսկ նրա ամենաթողությունը՝ «բարձրագույն կարգի ժողովրդավարության»։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4997

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ